Հայաստանի պաշտպանության նախարարությունը կողջունի բանակի օգտին գյուղացիների նվկրատվությունը: Այս մասին նոյեմբերի 14-ին՝ ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամության դեպքում ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկման ժամանակ: Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից հազար դրամ կպահվի: Առաջարկվում է օրենքը գործարկել 2017 թվականի հունվարի 28-ից:
Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ կարելի է այդ վճարումներին ներգրավել նաեւ գյուղացներին (քանի որ նրանք վարձու աշխատող չեն համարվում), նախարարը նշեց, որ ապահաբոգրական հիմնադրամը կառաջարկի միջոցներ ներդնել նաեւ գյուղացիներին՝ իրենց հնարավորություններին համապատասխան:




























