Բաքուն զուր հաշվի չի առնում հասարակական դիվանգիտության գործոնը: Այս մասին նոյեմբերի 14-ին հայտարարեց Ռուսաստանում ապրող եւ աշխատող հայազգի հաղորդավար, պատմաբան, գրող, հրապարակախոս, բլոգեր, հասարակական գործիչ Արմեն Գասպարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում վարվող հակահայկական քարոզչությանը՝ Արմեն Գասպարյանը նշեց, որ այդ քարոզչության վրա մի ամբողջ սերունդ մեծացնելը ոչ արդյունավետ ճանապարհ է: «Եթե հարեւան պետությանը վերաբերվում ես ինչպես լկտի խավարասերի, որին պետք է ճզմել, ապա հասկանալի է, որ դրանից ատելությունը միայն կաճի: Դա հրշավոր հումանիտար աղետ է, իսկ դրա համար, միեւնույն է, ստիպված կլինեն պատասխանել»,- ընդգծեց հայ հեռուստահաղորդավարը: