Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, պարգեւատրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ նախագահը տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Նշենք, որ բացի դրանից Երախտագիտության մեդալով պարգեւատրվել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը։






























