BBC հեռուստառադիոընկերության լուրերի ծառայաթյունը Հյուսիսային Կորեայում առաջին անգամ հեռարձակում կսկսի: Այս մասին հայտնում է The Times-ը:
Հյուսիսային Կորեայի բնակիչները կկարողանան ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան լուրերի 30-րոպեանոց թողարկում լսել: Ըստ որում՝ BBC-ն կհեռարձակի ինչպես կարճ, այնպես էլ միջին ալիքներով: Հասանելի կլինի նաեւ թողարկումների համացանցային տարբերակը:
Ընկերությունում աղբյուրը հայտնել է, որ հեռարձակումը չի իրականացվելու Հյուսիսային Կորեայի տարածքից: BBC-ն Հյուսիսային Կորեայում հեռարձակումները նախատեսում է 2017-ի գարնանից:




























