Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչներին «Աշտարակ կաթ» գործարանի տնօրինությունը խոստացված գումարը դեռ չի տվել: NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը նշեց, որ գործարանը խոստացել է աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձն ու բնակիչների մթերած կաթի դիմաց կուտակված գումարը տալ գործարանի արտադրած պանրի վաճառքից գոյացած գումարով, սակայն, մինչեւ հիմա պանիրը վաճառել չի հաջողվում:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Մենք հիմա մտածում ենք, որ տնօրինությանն օգնենք, որ պանիրը վաճառեն ու բնակիչների գումարը կարողանան տալ: Գործարանն արդեն 1 ամիս չի աշխատում ու աշխատակիցների մեծ մասն իրենց գումարը չեն ստացել»,-ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ հանդիպել է նաեւ գործարանի սեփականատիրոջ հետ, որը, սակայն, բնակիչների պարտքը վերադարձնելու հետ կապված որեւէ հստակ պատասխան չի տվել:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանն ասել էր, որ Ճամբարակի բնակիչներն ու «Աշտարակ կաթ» գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց մի քանի ամսվա աշխատավարձը:




























