Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող՝ «Անալիտիկ» կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
«Վարույթն իրականացնող մարմնի՝ նոյեմբերի 11-ի որոշմամբ դադարեցվել է իմ պաշտպանյալ Վարդիթեր Գիշյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը՝ կատարված հանցագործությանը պաշտպանյալիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ Վարդիթեր Գիշյանը կալանավորվել էր կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ, սակայն որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ էր արձակվել:




























