Gelandewagen-ով փողոցային ավտոմրցարշավների մասնակից Մառա Բաղդասարյանը բողոքարկել է իր 14 օրվա վարչական կալանքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սավելովսկի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն։
Դատարանը Բաղդասարյանի բողոքարկումը կքննի նոյեմբերի 18-ին։
Աղջկան ձերբակալել էին նոյեմբերի 6-ին Մոսկվայում, Լենինի պողոտայում։ Նա խախտել էր մեքենայի կայանման կանոնները, նրան նաեւ մեղադրում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը չվճարելու մեջ։
Բաղդասարյանը Mercedes-Benz Gelandewagen ամենագնացով «ոսկե երիտասարդության» մրցարշավների մասին քրեական գործով ականատես Է։ Մրցարշավին մասնակցելու ու կանոնները խախտելու համար նա արդեն 10 օրով կալանավորվել էր։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բաղդասարյանը սպառնացել է հրապարակել ոստիկանների հետ բանակցությունների ձայնագրությունը, որոնք իբրեւ 500 հազար դոլար էին շորթում ամենագնացի սեփականատեր Ռուսլան Շամսուարովից։




























