Հարկավոր է պետական լիզենցիաները տրամադրել էլեկտրոնային եղանակով: Նոյեմբերի 18-ին ՀՀ Կառավարության հերթական նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է 3-շաբաթյա ժամկետում օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացնել, որով իրավաբանական անձանց լիցենզիաները պետք է տրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Բացառություն կկազմեն պաշտպանության նախարարությունից եւ միջուկային անվտանգության հարցերի պետական հանձնաժողովից ստացվող մի շարք լիցենզիաները՝ հաշվի առնելով, որ դրանք պետական գաղտնիքի տարրեր են պարունակում: