Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է քննարկել կարկտահարությունից տուժած արագածոտցիներին պատճառված վնասի փոխհատուցման հարցը: NEWS.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը նշեց, որ այսօր, երբ գյուղացիները մոտեցել են վարչապետին եւ նրան ներկայացրել կարկտահարության պատճառած վնասները, Կարեն Կարապետյանը գյուղապետին հանձնարարել է իրեն ներկայացնել գյուղացիներին կարկտահարությունից հասցված վնասները, որպեսզի դրանք կառավարությունում քննարկման դրվեն:

Потребительские кредиты без залога в размере до 2 000 000 драмов

До 30 декабря потребительские кредиты в размере до 2 000 000 драмов предоставляются на условиях более низкой процентной ставки, всего 19-21%.

«4 ամիս առաջ մարզպետարան էինք դիմել, նախարարներ էին եկել՝ նաեւ գյուղնախարարը, բայց այդպես էլ բան չարվեց: Այսօր Կարեն Կարապետյանին ներկայացրինք, ասաց՝ ինչքան ջրի պարտք, հողի հարկ, բանկերում պարտք ունեք մանրամասն ներկայացրեք, որ քննարկենք: Պետք է ներկայացնենք, տեսնենք՝ ինչ կլինի, սպասում ենք»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի բնակիչներն այսօր իրենց գյուղում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են կարկտահարության հասցրած վնասների փոխհատուցելու հարցը։