Հայտնի երգչուհի Լեդի Գագան խփում է բոլոր ռեկորդները. նա նվաճում է ողջ ինտերնետ տարածքն ու երաժշտական Օլիմպոսը:
Հոկտեմբերի 25-ին Twitter-ի իր էջում նա տեղեկացրել է, որ YouTube-ում իրեն դիտել է մեկ միլիարդ մարդ: «Մենք մեկ միլիարդ դիտում ենք արձանագրել YouTube-ում: Միասին մենք կարող ենք ամեն ինչ: Ես ձեզ YouTube-ի թագավոր եմ կարգում»,- գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հանրահայտ էքսցենտրիկ երգչուհի Lady Gaga-ն գերազանցել է Բրիթնի Սպրիսին՝ Twitter-ի իր միկրոբլոգների սրահում գրանցվածների թվով: Ներկայումս նրա էջի այցելուների թիվը հասնում է մոտ 5.7 միլիոնի: Ուշագրավ է, որ երգչուհին իր վարկանիշով Famecount-ի սոցիալական ռեսուրսներում վաղուց արդեն գերազանցել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, ով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:




























