Տնտեսական հարցերով վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին հոռետեսորեն է վերաբերվում այն կարծիքին, թե առաջիկայում Թուրքիան կարող է տարածաշրջանի տնտեսական լոկոմոտիվը դառնալ:
«Ես չեմ կիսում այդ կարծիքը՝ չնայած, որ Թուրքիայի տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա բավական զգալի է: Տարածաշրջանում կան խաղացողներ, որոնք բյուջեի դրական սալտո ունեն, նկատի ունեմ Ադրբեջանը, ուստի չեմ կարծում, որ խաղի կանոնները թելադրվեն Թուրքիայի կողմից: Թուրքիան զգալի ազդեցություն ունի Վրաստանի վրա՝ առեւտրի եւ ուղիղ ներդրումների հարցում: Սակայն ֆուկցիոնալ առումով Թուրքիան ինքն է կախված Վրաստանից եւ Ադրբեջանից, մեզ մոտ էլ ամեն ինչ հարթ չէ, ինչպես կողքից է թվում»,- նկատել է Խուխաշվիլին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Փորձագետի կարծիքով, տնտեսության իմաստով առաջատար դեր ունի Ադրբեջանը: «Տարածաշրջանում Ադրբեջանի բաժինը կազմում է 75 տոկոս, սալտոն՝ 100 միլիարդ դոլար: Բացի այդ, Ադրբեջանը նավթամթերքների բավական զգալի ցուցանիշներ ունեն: Ադրբեջանն էլ, սակայն չի կարող տարածաշրջանի տնտեսական լոկոմոտիվը դառնալ»:




























