Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում վերջնականապես հավանություն են տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունմանը:

Նոր պատժամիջոցները ներառում  են Իրանի նավթագազային ոլորտում ներդրումների սառեցումը, ճյուղային տեխնոլոգիաների, սարքավորումների փոխանցման եւ ծառայությունների մատուցման, երկակի նշանակության օգտագործման ապրանքների վաճառքի արգելում:

Եվրոպացիները նաեւ վիզային սահմանափակումներ են դրել եւ որոշել են սառեցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների բանկային հաշիվները: Իրանական բանկերին կարգելվի գործունեություն ծավալել Եվրամիության երկրներում, իսկ իրանական ծովային բեռնափոխադրող Irisil-ին կարգելվի մտնել Եվրամիության տարածքային ջրեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենք ունենալու նկրտումների մեջ: