Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրից մեկ տարի անց շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, եւ լավատեսության համար հիմքեր գրեթե չկան: Այդ մասին «Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Ատլանտյան Խորհրդի Եվրասիայի էներգետիկ խնդիրների ուսումնասիրման կենտրոնի գլխավոր հետազոտող Ալեքսանդրոս Փիթերսոնը:
«Այդ կապակցությամբ Վաշինգտոնն էլ չի կարող ինչ-ինչ հիմքեր ունենալ, թե գործընթացը կարող է վերսկսվել առաջիկայում: Թուրքիայում հզոր ընդդիմություն կա, որը խոչընդոտում է գործընթացին, եւ այդ ընդդիմությունն այսօր ավելի հզոր է, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա:
Նրա խոսքով, հեռանկարը հույսեր չի ներշնչում, սակայն ԱՄՆ քաղաքականության ջանասերներ կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների վերբեռնումը պետք է բխի թե՜ Երեւանի, թե՜ Անկարայի շահերից:




























