Ավստրալիայում հիշել են կոշիկ նետելու «հին ու բարի» ավանդույթը: Հոկտեմբերի 25-ին հեռուստաշոուի ժամանակ ստուդիայում ներկաներից մեկը կոշիկը հանել ու նետել է ծրագրի հյուրերից մեկի` երկրի նախկին վարչապետ Ջոն Հաուարդի ուղղությամբ:
Իրաքում պատերազմի դեմ հանդես եկող Փիթեր Գրեյը դա արել է այն ժամանակ, երբ Հաուարդը պատպանել է ավստրալական զորքերը ԱՄՆ հրամանատարության ներքո Իրաք ուղարկելու իր կայացրած որոշումը:
Կոշիկը նշանակետին չի հասել, իսկ օրինախախտին հեղացրել են ստուդիայից:
Հիշեցնենք, որ առաջին քաղաքական գործիչը, ով ստիպված էր խույս տալ իր ուղղությամբ նետվածշ կոշիկից, դա ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն էր: 2008-ին նրա վրա Բաղդադում եղած ժամանակ կոշիկ էր նետել արաբ լրագրողը:





























