Նացիստական ճամբարում զոհված Աննա Ֆրանկի անհայտ բանաստեղծությունը աճուրդի է դրվել Նիդեռլանդներում, հայտնում է Daily Mail-ը։

1942-ին գրված բանաստեղծությունը պահպանվել էր Ֆրանկի քրոջ ընկերուհու մոտ, որին էլ այն նվիրված է եղել։ 12-ամյա Աննան իր բանաստեղծության ութ տողերը նվիրել էր այդ աղջկան։

Աղջկա մահից հետո նրա քույրը որոշել է աճուրդի դնել բանաստեղծությունը, լոտի ենթադրյալ արժեքը 50 հազար եվրո է։

Աննա Ֆրանկը ծնվել է հրեական ընտանիքում 1929-ի հունիսի 12-ին։ Նրա ընտանիքը արտագաղթել էր Ամստերդամ, 1940-ին  Գերմանիան գրավել էր Նիդեռլանդները ու սկսել հետապնդել հրեաներին։

Երբ Աննայի ավագ քրոջ ՝ Մարգոյին գեստապո են կանչել, Ֆրանկների ընտանիքը տեղափոխվել է ապաստան Opekta ձեռնարկություն, որտեղ Օտտոն էր աշխատում։ Այնտեղ Աննան 1942-ի հունիսի 12-ից սկսած օրագիր է պահել, որտեղ նկարագրում էր ամենօրյա իրադարձությունները ընտանիքի ու հարեւանների կյանքից։ Ֆրանկների ամբողջ ընտանիքը ՝բացառությամբ հոր, զոհվել էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում։ Իսկ Օտտո Ֆրանկը մահացել է 1980-ին։