Հայաստանը կպարզեցնի սահմանին մթերքների եւ հումքի ստուգումը: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի ստուգման տեսչության պետ Վահե Դանիելյանը NEWS.am-ին ասաց, որ հիմա ուսումնասիրում են մթերքների փոխադրման ճանապարհին առկա վտանգները:
Հիմնական գաղափարը ոչ թե ամբողջ արտադրանքը հերթով ստուգելն է, այլ միայն պոտենցիալ վտանգ ներկայացնողը: Մաքսատանը բարեխիղճ ձեռնարկատերերին չեն ուշացնի, իսկ ստուգման կգան արդեն պահեստ: «Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե որտեղ են ավելի շատ պոտենցիալ վտանգները, որպեսզի որոշենք, թե ինչպես ազատականացնենք այդ ստուգումները եւ ինչ սահմաններում»,- պարզաբանեց Դանիելյանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Ուսումնասիրության արդյունքներով կկազմվի կառավարության որոշումը՝ ստուգումների հնարավոր պարզեցմամբ:





























