Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ որոշ լրագրողներ «կեղտոտ հակասլովակյան մարմնավաճառներ են»: Այս մասին հայտնում է Բրատիսլավայի Pravda թերթի կայքը:
«Անհնար է, որ սկզբունքորեն «մի կին ասի»՝ դուք պատմություններ եք պատրաստել, որոնք հիմնված չեն ճշմարտության վրա: Ես դեմ չեմ ձեր սուր ելույթներին, բայց դուք լրատվություն չեք տալիս, դուք պատերազմում եք մեր կառավարության դեմ: Ձեզանից ոմանք կեղտոտ հակասլովակյան մարմնավաճառներ են»,- ասել է Ֆիցոն կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Վարչապետի դժգոհությունը պայմանավորված է մի շարք լրատվամիջոցների մեղադրանքներով՝ ուղղված Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին այն պատճառով, որ դիվանագիտական գերատեսչությունն իբրեւ միջոցների գերածախս է կատարել Եվրամիությունում ներկայիս պատվիրակության հետ կապված որոշ միջոցառումների կազմակերպման համար: Ըստ որում՝ այդ մեղադրանքները հրապարակվել են ԱԳՆ նախկին աշխատակցուհու ասածի հիման վրա, որը աշխատանքից ազատվել է մի քանի ամիս առաջ:




























