ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին հեռուստահարցազրույցն է տալու, հաղորդում է Associated Press-ը:
NBC հեռուստաալիքը պատահաբար չի ընտրվել: Today հաղորդման թղթակիցը Բուշի դուստրն է՝ Ջեննան:
Բուշի հարցազրույցը նվիրված է նրա մեմուարների գրքի՝ Decision Points-ի լույս ընծայմանը, որի վաճառքն սկսվելու է նոյեմբերի 9-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
Ջորջ Բուշ-կրտսերը լքել է Սպիտակ տունը 2009-ի հունվարին՝ աթոռը զիջելով Բարաք Օբամային:





























