Հայստանում աճում է պարտատոմսերի պահանջարկը, ուստի փոքր-ինչ ընկել է դրանց եկամտաբերությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ռենեսա» ներդրումային ընկերության տնօրեն Վաղինակ Սարոյանը:
Պարտատոմսեր են ուզում գնել ոչ միայն ձեռարկություներն, այլեւ ֆիզիկական անձինք: Ընդ որում, եթե վերջիններս նախկինում գերադասում էին դոլարային արժեթղթեր, ապա հիմա պատրաստ են գնել նաեւ դրամայինները՝ նաեւ այն պատճառով, որ դրանք 4-5% տոկոսային կետով ավելի եկամտաբեր են, նշեց նա:
«Իհարկե, սա թելադրված է շուկայի որոշակի իրադրությամբ, սակայն, մյուս կողմից, դրամային գործիքներն ավելի պահանջված են դառնում», - նշեց Սարոյանը:
Պահանջարկի աճի շնորհիվ, վերջին ամիսներին դրամային պարտատոմսերի շուկայական տոկոսադրույքները նվազել են շուրջ 1 տոկոսային կետով:




























