Ռուսաստանում 10 տարում զգալիորեն քչացել է կեղծ հայկական կոնյակը։ Այս մասին News.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության հարցերով գործակալության ղեկավար Արմեն Ազիզյանը, Երեւանում անցնող «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային ֆորումի ընթացքում։
Ռուս գործընկերներից՝ Մտավոր սեփականության պաշտպանության դաշնային ծառայությունից ստացված տվյալները լավատեսություն է ներշնչում։ «Նրանց ներկայացրած տվյալներով ՌԴ-ում հայկական կոնյակի կոնտրաֆակտը նկատելիորեն կրճատվել է։ Այս պահին այդ խնդիրն այնքան լուրջ չէ, որքան 10 տարի առաջ։ Այդ թվում մեր արտադրողների վերահսկողության շնորհիվ»,- հայտնել է նա։




























