Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 26-ին ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները: Սերժ Սարգսյանը ողջունել է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանն ուղղված Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի գործունեությունը` կարեւորելով բանկի կողմից տրա¬մադրվող միջոցների մատչելիությունը:
Անդրեյ Կոնդակովը ներկայացրել է բանկի անցած տասնմեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զարգաց¬ման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրեւ բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությունը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է: Բանկի նախագահի հավաստմամբ, կապիտալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդ¬¬լայմանն առնչվող ծրագրեր եւ նոր գաղափարներ:




























