ԵՄ-ին անդամակցելու մասին Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու մասին Եվրախորհրդարանի բանաձեւը Անկարան համարում է «ժողովրդավարական արժեքներին հակասող ու իրավական ուժ չունեցող», հայտնել է Թուիրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԵԽ որոշումը հակասում է հենց իր իսկ ժողովրդավարական արժեքներին, որոնք Թուրքիայի ժողովուրդը պաշտպանել է հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ, դուրս գալով փողոց ռազմական օդանավերի դեմ։ Մեզ համար ԵԽ որոշումը լուրջ չէ, այն ոչ մի իրավական ուժ չունի»,- ասել է Չելիկը։ Նա ԵԽ-ին խորհուրդ է տվել «հետեւել" Էրդողանի հասցեին ասվող բառերին։


























