«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» հեռուստամարաթոնի ժամանակ այս տարի հավաքվել է 15 մլն 428 հազար 777 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ հեռուստամարաթոնն ամենամյա է, այն կազմակերպվում է արդեն 19-րդ անգամ: Հավաքված ամբողջ գումարն այս տարի ուղղվելու է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Բացի դրանից կան նաեւ նպատակային հատկացումներով ծրագրեր Հայաստանի եւ Արցախի համար:



























