ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ օր առաջ Պուտինն ու էրդողանը նույնպես հեռախոսազրույց էին ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով:




























