Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել ավելի վաղ երկրի հյուսիս-արեւելքում ձերբակալված BBC-ի լրագրողուհի Հաթիջե Քամերին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է մեդիակորպորացիայի թուրքական ծառայությունը:

Քամերը, որը համագործակցում է նաեւ գերմանական Westdeutscher Rundfunk ռադիոկայանի հետ, ձերբակալվել է Թուրքիայի Շիրվան քաղաքում: Նույն օրը ձերբակալված նրա գործընկերուհին՝ «Ամերիկայի ձայնի» թղթակից Հաջան Ֆարքինը, դեռեւս կալանքի տակ է:

Թուրքիայի իշխանությունները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանում լրագրողների ձերբակալությունը: