WikiLeaks–ը հրապարակել է 1979 թվականին ԱՄՆ–ին վերաբերող ավելի քան կես մլն դիվանագիտական փաստաթուղթ։ Այս մասին ասել է WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։

Կայքը դրանք հրապարակել է նոյեմբերի 28-ին։ Այս անգամ կայքը գրեթե 532 հազար դիվանագիտական նյութ է ներկայացրել։ Ասանժի խոսքով՝ եթե ինչ–որ տարի կարելի է «մեկնարկային կետ» համարել ժամանակակից աշխարհի համար, դա 1979 թվականն է։ WikiLeaks–ի հիմնադիրը որպես օրինակ է բերել իսլամական հեղափոխությունը Իրանում, Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ Քեմփ Դեւիդի համաձայնագրերը, խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան, Սադամ Հուսեյնի իշխանության գալը, Մարգարետ Թետչերի հաղթանակը եւ այլն։