ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Պոկլոննա գորայի վրա հսկայական տոնածառի խաղալիք կտեղադրեն, որի ներսում պարահրապարակ կլինի։ Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքը։
Խաղալիքը 2016-ին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «Աշխարհի ամենամեծ լուսադիոդային քանդակ»։

Հաղորդվում է, որ կլոր խաղալիքի տրամագիծը 17 մ է։ Այն ոչ միայն լուսարձակում է, այլ նաեւ երգում։

Խաղալիքը կսկսեն հավաքել դեկտեմբերի 1-ին։ Դա կտեւի ավելի քան մեկ շաբաթ։