ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրինագիծը, որը կազմել էին ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները։ Կողմ է քվեարկել 95 պատգամավոր, 7-ը ձեռնպահ են մնացել։

Օրենքում ամրագրված է խորհրդարանից բացի այլ պետական պաշտոններ զբաղեցնելու, ձեռներեցությամբ զբաղվելու եւ ՏԻՄ պաշտոններ զբաղեցնելու արգելքը։ Եթե պատգամավորը բիզնեսում ինչ–որ ակտիվներ ունի, նա պետք է հանձնի դրանք ուրիշի տնօրինությանը։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նշենք, որ այս արգելքը գործում էր եւ նախկինում։ Այդուհանդերձ ընդդիմությունը շարունակում է իշխանական պատգամավորներին մեղադրել նրանում, որ օրենքներ կազմելիս նրանք առաջնորդվում են իրենց բիզնեսի շահերով։ Պատգամավորը նախկինի պես պարտավոր է պահպանել պրոֆեսիոնալ էթիկան եւ խորհրդարանի դահլիճում եւ դրա պատերից դուրս։ Այլ քաղաքներում ապրող պատգամավորների համար երաշխավորվում է մայրաքաղաքում վարձակալած բնակարանի գումարի փոխհատուցումը։