Հայաստանում, դեկտեմբերի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 1-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրեւ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, իսկ վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +5+10,
Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +10+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +4+6,
Արարատում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +5+7,
Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +5+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +11+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը`+9+13,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +6+9, ցերեկը՝ +9+14:





























