Սիրիայում ռուսաստանցի զինծառայողները կատարում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի իրենց առաջադրանքները։ Այս մասին դեկտեմբերի 1-ին՝ Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձի ժամանակ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ծառայություն իրականացնելիս դրսեւորած պրոֆեսիոնալիզմի եւ արիության համար։

«Ահաբեկիչներին շոշոափելի վնաս է հասցվել։ Բանակն ու նավատորմն ապացուցել են, որ կարող են արդյունավետ աշխատել մշտական տեղակայման վայրերից հեռու։ Մենք տեսնում ենք, թե ինչ աշխատանք են կատարում հատուկ ծառայությունների եւ ստորաբաժանումների աշխատակիցները, մենք նաեւ կորուստներ ունեն։ Մենք կշարունակենք այդ աշխատանքը»,– ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։