ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Արարատի եւ Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 10-15 մ, Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչեւ 100 մ:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն եւ կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։