ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը սահմանին, տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահամանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի եւ տեսակների մասին: Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություններից եւ չստուգված տեղեկությունների հրապարակումից»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր այն տեղեկությունը, որ ԼՂ-ում նախօրեին երկու զինծառայող է վիրավորվել:




























