Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, եւ դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ:
Դեկտեմբերի 3-ի գիշերը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 3-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրեւ: 3-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, իսկ վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,
Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,
Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+6,
Տավուշում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+7,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը՝ +3+6,
Արարատում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +4+7,
Արմավիրում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +7+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը`+5+10,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +7+10:





























