«Հալեպի բանակը»  անվանափոխված «Ջաբհաթ ան- Նուսրան»։  Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենթիլյոնիի հետ Հռոմում հանդիպման ժամանակ, հաղորդում է «Վեստին»։

«Հալեպի բանակ» ստեղծելու փորձը Ռուսաստանի ԱԳ նախարարը համարել է արժանի պատժից խուսափելու միջոց։

Նա կրկնել է, որ Սիրիայի ղեկավարի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու մասին պահանջն անընդունելի է։ Այս մասին որեւէ միջազգային պայմանավորվածություն չի եղել։