Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երեւանի վարկանիշը (ազգային արժույթով եւ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը) սահմանել է B+ մակարդակի վրա՝ կայուն կանխատեսմամբ։ Այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ Երեւանի բյուջեն 2016-ի ավարտին կկազմի 78 մլրդ դրամ կամ 3 տոկոսով ավելի շատ, քան 2015–ին։ Մայրաքաղաքի եկամուտների մոտ 74 տոկոսը ազգային բյուջեի տրանսֆերտներն են։ Քաղաքի սեփական եկամուտը կազմում է 15 տոկոս։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այդ իրավիճակը կպահպանվի։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Կապիտալ ծախսերով 2018-ին սպասվում է փոքր աճ։ Այդուհանդերձ կապիտալ ծախսերը նման տեսակարար կշիռ չեն ունենա, ինչպես 2011-2015 թվականներին, երբ քաղաքապետարանը մի շարք ենթակառուցվածքային նախագծեր էր իրականցրել դոնորական միջոցներով։
Այդուհանդերձ պետք է նշել, որ քաղաքային իշխանությունների թույլ ինքնուրույնությունը նրանց տնտեսական առումով կանխատեսելի է դարձնում։ Մայրաքաղաքի իշխանությունների բոլոր առանցքային որոշումներն այսպես թե այնպես կախված են կենտրոնական կառավարությունից։
Այդուհանդերձ Fitch–ն ակնկալում է, որ քաղաքի հաշիվներին դրական մնացորդը 2016-2018թթ. 1 մլրդ դրամից կաճի մինչեւ 1.5-3 մլրդ դրամի։
Fitch–ի գնահատմամբ մայրաքաղաքի բնակիչների եկամուտները համեմատաբար ցածր են մնում։ Երեւանի մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ–ն 2015-ին կազմել է 1.8 մլն դրամ։ Քաղաքում գործազրկության մակարդակը 17.6 տոկոս է։
Նշենք, որ առաջին անգամ է Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երեւանի համար վարկանիշ սահմանում:





























