ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի եւ վատ տեսանելիության պատճառով: Բուք է նաեւ Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի եւ Սեւանի ճանապարհներին:

Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Սեւանի եւ Գավառի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն եւ կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։