Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝  20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 5-ին 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1-3, իսկ վաղը ցերեկը՝ +2+4 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Կոտայքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Լոռիում՝ գիշերը` -2-7, ցերեկը` -1+4,

Տավուշում՝ գիշերը` -4+1, ցերեկը` 0+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ +1+4,

Արարատում՝ գիշերը` 0-2, ցերեկը՝ +2+5,

Արմավիրում՝ գիշերը` 0-2, ցերեկը՝ +2+5,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +5+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-4, ցերեկը`+3+8,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0-2, ցերեկը՝ +5+8: