Առնվազն երեք մարդ է զոհվել ու եւս ինն էլ վիրավորվել Բաղդադում ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ ահաբեկչությունը տեղի է ունեցել գերազանցաբար շիա ուղղության հետեւորդներով բնակեցված Մադինաթ -Սադր  թաղամասի շուկայում։

Դեկտեմբերի 3-ին Իրաքի մայրաքաաքում տեղի էր ունեցել նույնատիպ ահաբեկչություն։ Այն ժամանակ զոհվել էր տասը մարդ։ Իրաքի շիա բնակչության ու ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ ուղղված ահաբեկչությունների համար, որպես կանոն, պատասխանատու է լինում «Իսլամական պետություն» խմբավորումը։