Երեւանը դիմել է Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության իր գործընկերներին` խնդրելով ավտոմեքենաների տեղափոխման համար նախատեսված լաստանավ տրամադրել, որը կնավարկի վրացական Փոթի նավահանգստից դեպի Նովոռոսիսկի ափերը:
Հայկական կողմի ներկայացուցիչների կարծիքով, երկու պետությունների միջեւ կայուն ավտոփոխադրումներ կատարելու համար, անհարժեշտ է գործի դնել ավտոմեքենաների համար նախատեսված մշտական լաստանավ, որ Փոթիից Նովոռոսիսկ փոխադրումներ կկատարի:
Կողմերը նաեւ պատրաստակամություն են հայտնել Հայաստան հնարավոր ավիատեխնիկա տրամադրելու վերաբերյալ, այդ թվում ուղեւորատար SuperJet 100, Ан-148 и МС-21, բեռնատար Ил-96, Ил-76, Ту-204С и МТС ինքնաթիռներ, ինչպես նաեւ անօդաչու ավիացոն համակարգեր:





























