Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը վաճառքի է հանել «Վրաստանի փոստ» ԲԲԸ-ն, որը պետական սեփականություն է:
Նախարարության տվյալներով, պոտենցիալ ներդրողների համար շահերի ներկայացման ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 1-ին:
«Վրաստանի փոստը», որը խոշորագույն փոստային ընկերությունն է տեղական շուկայում, գործում է երկրի մասշտաբներով, ունի մոտ 87 հազար քմ հողատարածք եւ 100 հազար քմ շինություն: Բացի Թբիլիսիից, ընկերությունը մասնաճյուղերի ցանց ունի Վրաստանի բոլոր շրջկենտրոններում:




























