ԱՊՀ տարածքում 7 ամսվա տվյալներով, ՀՆԱ ծավալի կրճատման միջին ցուցանիշը կազմել է 9%, իսկ արդյունաբերական արտադրության անկման միջին ցուցանիշը` 15%: Հիշեցնենք, որ Հայաստանում ՀՆԱ անկումը կազմել է 18,5 տոկոս, որն ամենաբարձրն է ԱՊՀ տարածքում:

Ի դեպ, արդյունաբերական արտադրության ոլորտում ԱՊՀ երկրների շարքում աճ է գրանցվել միայն Ադրբեջնում, այն էլ 0,1 տոկոսի չափով, իսկ ամենամեծ ատադրական անկումը գրանցվել է Ուկրաինայում` 30,4 տոկոս:

Արդյունաբերական արտադրանքի անկումը Հայաստանում կազմել է 12 տոկոս, Մոլդովայում՝ 24,7 տոկոս, Ղրղըզստանում՝ 14,3 տոկոս, Ռուսաստանում` 14,2 տոկոս, Տաջիկստանում` 12,7 տոկոս, Բելառուսում՝ 3,9 տոկոս, եւ Ղազախստանում՝ 2,1 տոկոս:

Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ Միջպետական վիճակագրության կոմիտեի հրապարակած արդյունքներից: