Կառավարությունն այսօր` հոկտեմբերի 28-ին որոշել է եւս 8 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար) հատկացնել ավելացված արժեքի հարկի գծով գերավճարների վերադարձմանը։

Հիշեցնենք, որ 2010 թ. բյուջեում այդ նպատակով նախատեսվել էր 18 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար)։ Սակայն 2010 թ. 8 ամիսների արդյունքներով՝ պղնձի, մոլիբդենի եւ բազմամետաղների կոնցետրարտների գները 2009 թ. համեմատ ավելացել են 62 տոկոսով, ինչով էլ պայմանավորված է կառավարության սույն որոշումը։

Հատկանշական է, որ կառավարությունը 8 մլրդ դրամի չափով ավելացրել է նաեւ եկամուտները, հետեւաբար՝ բյուջեի դեֆիցիտի որեւէ փոփոխություն տեղի չի ունենում։