ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր տնօրեն է նշանակվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Նշենք, որ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 4 քաղաքացի, սակայն, մրցույթը մեկնարկել էր 3 մասնակցով: Գրավոր փուլը չէր հաղթահարել 1 մասնակից, բանավոր փուլին մասնակցել եւ անցողիկ շեմը հաղթահարել էին թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանն ու ռեժիսոր Մկրտիչ Անտոնյանը: