Հայաստանի առեւտրային 21 բանկերի ընդհանուր ակտիվները հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1,4 տրլն դրամ (մոտ 3,9 մլրդ դոլար)։ Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի հոկտեմբերի 28-ի հրապարակման մեջ։ Ակտիվների աճը երրորդ եռամսյակում կազմել է 6,7 տոկոս։

2010 թ. 9 ամիսների ընթացքում բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 26 մլրդ դրամ (մոտ 72 մլն դոլար)։