2016-ի կսզբից 31 երկրում 144 լրագրող է զոհվել։ Նման տվյալներ է հրապարակել Press Emblem Campaign ՀԿ–ն, հայտնում է  Gazeta–ն։

ՀԿ տվյալներով՝ դա վերջին 10 տարում լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում զոհերի ռեկորդային թիվ է։ Լրագրողների համար հատկապես վտանգավոր տարածաշրջաններ են Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան։

Զոհված լրագրողների թվում են 20 բրազիլացի լրագրողները, որոնք զոհվել էին նոյեմբերի 29-ին Կոլումբիայում ավիավթարի ժամանակ։

Իրաքում 2016 թվականին զոհվել է 16 լրագրող։ Առաջին հնգկայում են Սիրիան՝ 14 լրագրող, Աֆղանստանը՝ 12, Մեքսիկան՝ 12, Եմենը՝ 9։ Ռուսաստանում զոհվել է 3 լրագրող, Ուկրաինայում՝ 2։