Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԵՄ գագաթաժողովին առաջարկել են փոփոխել Լիսաբոնյան պայմանագիրը, որը ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ՝ 2009թ. դեկտեմբերի 1-ին:

Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները կարծում են, որ Լիսաբոնյան պայմանագիրը պետք է ամրագրի ֆինանսական կարգապահության մեխանիզմը, որը Եվրամիությունը  ներդնելու է հակաճգնաժամային նպատակներով: Նրանց կարծիքով, կայունության պակտի խախտման պատժամիջոցները պետք է մտցված լինեն ԵՄ հիմնական օրենքում:

Գիշերային քննարկումների ընթացքում եվրոպական առաջնորդները պայմանավորվել են հանձնարարել Հերման Վան Ռոմպեյին՝ պատրաստել համապատասխան առաջարկները: