ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 37 տրանսպորտային ընկերությունների դեմ, որոնք գրանցված են Գերմանիայում, Մալթայում եւ Կիպրոսում: Ինչպես հայտնել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սթյուարտ Լեվին, այդ ընկերությունները կեղծ են եւ իրականում պատկանում են կամ աշխատում իրանական նավային ընկերության համար:

Պատժամիջոցները նշանակում են, որ այսուհետ ամերիկյան քաղաքացիներին արգելված է գործարար կապեր ունենալ նշված ընկերությունների հետ, նաեւ այդ ընկերություններում աշխատող իրանցիների հետ:

ԱՄՆ-ն իրանական գլխավոր նավափոխադրողին թիրախի տակ է պահում դեռ 2008-ից: Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել իրանցիների կողմից վերահսկվող 70 օտարերկրյա նավային ընկերությունների վրա: