Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար Արձանագրությունների շուրջ նախապայմանավորվածությունները ողջունել է նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը:
«Սա մի քայլ է, որին ԵԽԽՎ-ն երկար է սպասել և աշխատել դրա շուրջ»,- նշել է Պյուչն ու հավելել. «ԵԽԽՎ-ն, որտեղ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները աշխատում են միասին որպես գործընկերներ, պատրաստ է օգնել ցանկացած հարցով, որը կնպաստի երկու երկրների միջև առաջընթացին: Ես անհամբեր սպասում եմ այդ երկու Արձանագրությունների վավերացմանը երկու երկրների խորհրդարանների կողմից, որը կազդարարի նոր, ավելի պայծառ էջ Եվրոպայի Խորհրդի երկու անդամ երկրների հարաբերությունների մեջ»:




























