Մոսկվայի Տվերի դատարանը քրեական շրջանակներում «Շաքրո Մոլոդոյ» մականունով հայտնի Զախարիա Քալաշովի կալանքի ժամկետը երկարացրել է մինչեւ 2017 թվականի մարտի 15-ը: Այս մասին հայտնում է Gazeta-ն:

Դատարանը երկարացրել է նաեւ Մոսկվայի կենտրոնում Elements ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգությամբ պարզաբանման գործով բոլոր ֆիգուրանտների՝ Եվգենի Սուրժիկովի, Գերսոն Համիդովի, Նիկոլայ Նիկոլաեւի, Սավելիա Գոնովիչեւի կալանքի ժամկետները:

Նրանք մեղադրվում են Ռուսաստանի ՔՕ 213-րդ հոդվածով (խուլիգանություն) եւ 163-րդ հոդվածի 3-րդ մասով  (կազմակերպված խմբի կողմից շորթում առանձնապես խոշոր չափերի գույք ստանալու նպատակով, տուժողի առողջությանը ծանր վնասվածք պատճառելով):