Եթե որեւէ օրինագծի շուրջ քվեարկության ժամանակ պատգամավորի մոտ առաջանում է շահերի բախում, նա չի կարող քվեարկել։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում ասել է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ներկայացնելով «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ պայմանավորված 2015-ի դեկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխություններով։
Որոշումն այն մասին, թե ով որ օրինագծի հարցում է շահագրգռված, կայացնում է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովը։ Ընդ որում պատգամավորը կարող է, չսպասելով այդ որոշմանը, ինքը հայտնել այդ մասին։
«Հակառակ դեպքում քվեարկությունը կհամարվի օրինական։ Բայց ցանկացած ոք կկկարողանա դիմում ներկայացել էթիկայի հարցերով հանձնաժողով, եթե համարի, որ ինչ-որ դեպքում պատգամավորի շահագրգռվածությունը չեն նկատել»,- հայտնել է Սահակյանը։





























